Արցախը ՀՀ հաղթաթուղթն էր միջազգային ասպարեզում՝ նրա հզորագույն այցեքարտը:
Հակահայը հանձնեց այն՝ հույս ունենալով ընդունվել այդ հանրության կողմից և աննախադեպ հերոս կարգվել:
Իմ համար հայերենն այլատառ գրելը նույնն ա, ինչ ճաշի գդալով հաց կտրելը։ Ախր, անհարմար ա, գդալը բորշի համար ա, իսկ հաց կտրելու համար դանակ կա։ Տենց էլ այլատառ հայերենն ա՝ քրքրված, քչփորված հայերեն։ Իսկ կարդալն անտանելի դժվար ա։
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովը, ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր հարկաստեղծ Արման Պողոսյանը երեկ հանդիպել էին փոքր միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին և քննարկել հարկային նոր փոփոխությունները։
Ադրբեջանի կողմից 2-րդ ճակատ բացելու եզրահանգումը, կարծում եմ, իրականության հետ աղերսներ չունի։ Իրավիճակային հաջողություններից գլուխը կորցրած բռնապետին անթաքույց անհանգստացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով Ուկրաինայի տարածքով գազամատակարարումը վերականգնելու հեռանկարը...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...